Ժողովրդավարության ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է

Ժողովրդավարության ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է

Բրիտանական «Էքոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» հեղինակավոր հետազոտական կազմակերպությունը հրապարակել է «Ժողովրդավարության ինդեքս-2022» զեկույցը, որտեղ Հայաստանը, նախորդ տարվա համեմատ բարելավելով իր դիրքերը, 2022թ.-ի արդյունքներով 82-րդն է աշխարհում։

Հատկանշական է, որ Հայաստանն այս ցուցանիշով առաջատարն է տարածաշրջանում. Վրաստանը 90-րդն է, Թուրքիան՝ 103-րդը, Ադրբեջանը՝ 134-րդը։

Ուշագրավ է նաև, որ Հայաստանը շոշափելի տարբերությամբ առաջատար է ԵԱՏՄ գործընկերների շրջանակում ևս, որտեղ ՌԴ-ն 146-րդն է, Բելառուսը՝ 153-ը, Ղազախստանը՝ 128-ը, իսկ Ղրղզստանը՝ 116-ը։

 Աղբյուրը՝   armtimes.com