Կերային բազայի սղությունն Արցախի մսի շուկայում լուրջ խնդիրներ է առաջացրել

Կերային բազայի սղությունն Արցախի մսի շուկայում լուրջ խնդիրներ է առաջացրել

Շրջափակմամբ պայմանավորված՝ կերային բազայի սղությունն Արցախի մսի շուկայում լուրջ խնդիրներ է առաջացրել։

Արցախի գյուղատնտեսության նախարարի տեղակալը պատմել է, որ վիճակը հատկապես կրիտիկական է խոզաբուծության և թռչնաբուծության ուղղություններում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ այդ կենդանատեսակները սնվում են բացառապես հատիկային կերով, որը ներմուծվում էր Հայաստանից։ Հետագայում, շրջափակման շարունակման դեպքում, խտացված և հատիկավոր կերերի մասով խնդիր է առաջանալու անասնաբուծության բոլոր ճյուղերում։

Այս օրերին արդեն շուկայում տավարի և ոչխարի մսի պակաս է նկատվում։

Փոխնախարարի խոսքով՝ կերերի պակասը կլրացվի պահուստային պաշարների հաշվին, բայց դրանք սահմանափակ են։  Անդրադառնալով մսամթերքի առկա պաշարներին՝ պատասխանատուն նշել է, որ մարդու օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջներով (սննդային նյութերով և էներգիայով ապահովման առումով) պայմանավորված՝ մսի առկա քանակն անբավարար կարելի է համարել։  

Աղբյուրը՝   shabat.am