Ռումինիայում Հայաստանի դեսպանը ներկայացրել է Արցախում ստեղծված իրավիճակը

Ռումինիայում Հայաստանի դեսպանը ներկայացրել է Արցախում ստեղծված իրավիճակը

Փետրվարի 2-ին Ռումինիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի Եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Վասիլե Դինկուի հետ։ Հանդիպմանը քննարկվել է երկկողմ խորհրդարանական հարաբերություններն ակտիվացնելու հեռանկարներն՝ այդ թվում ՀՀ-ԵՄ հարաբերությունների համատեքստում։

Դեսպան Մինասյանը զրուցակցին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները՝ ընդգծելով միջազգային հանրության հստակ արձագանքի անհրաժեշտությունը։

Հանդիպմանը շեշտվել է, որ էներգետիկ և աշխարհաքաղաքական շահերը չպետք է վեր դասվեն մարդու իրավունքներից և համամարդկային ընդհանուր արժեքներից նաև Հարավային Կովկասում։ Երկուստեք կարևորվել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման նշանակությունը՝ որպես տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը նպաստող գործոն։ 

Աղբյուրը՝   shabat.am