Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ թռիչքների վերսկսումը սպասարկող ընկերություններին սպառնում է պատժամիջոցներով

Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ թռիչքների վերսկսումը սպասարկող ընկերություններին սպառնում է պատժամիջոցներով

Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ թռիչքների վերսկսումը սպառնում է պատժամիջոցներով այն ընկերություններին, որոնք կսպասարկեն ռուսական ընկերություններին Վրաստանի օդանավակայաններում։ Այս մասին  «Ամերիկայի ձայնին» հայտնել են ԱՄՆ Պետդեպարտամենտում:

«Արեւմտյան շատ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, արգելում են ռուսական ինքնաթիռներին մտնել իրենց օդային տարածք։ Եթե Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ թռիչքները վերսկսվեն, Վրաստանի օդանավակայաններում ընկերությունները կարող են պատժամիջոցների ենթարկվել»,-հայտնել են Պետդեպարտամենտում: 

Նշվում է, որ «ամբողջ արեւմտյան հանրությունը հեռացել է այդ դաժան ռեժիմից, եւ այժմ Ռուսաստանի հետ փոխգործակցությունը մեծացնելու ժամանակը չէ»։

Աղբյուրը՝   news.am