Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևանում՝

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, որ մարտի 6-ի երեկոյան, 7-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև: Մարտի 7-ի ցերեկը, 8-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 6-ին սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։

Հանրապետության տարածքում`

Մարտի 6-ի ցերեկը, 7-ին, 9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 8-ին, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ մարտի 6-ին հարավային 7-10 մ/վրկ, 6-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է քամու ուժգնացում՝ 27-32մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 6-ի ցերեկը կբարձրանա 4-6 աստիճանով, 7-ին կնվազի 6-8 աստիճանով: