Ճապոնիայում ձվի մեծածախ գները 76%-ով աճել են

Ճապոնիայում ձվի մեծածախ գները 76%-ով աճել են

Ճապոնիայում թռչնագրիպի բռնկման պատճառով հավերի աննախադեպ ոչնչացումը հանգեցրել է 1991 թվականից ի վեր հավկիթի գների ամենամեծ աճին:

Ճապոնիայի առաջատար տնտեսական թերթը՝ Nikkei-ը, սա ցնցում է համարել սպառողական շուկայի համար: Հրատարակության փորձագետները պարզել են, որ ձվի միջին մեծածախ գինը մարտին կտրուկ բարձրացել է մինչև 335 իեն (2.5 դոլար)՝ մեկ կիլոգրամի դիմաց։ Սա 76%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ։

Տասը հատ ձվի միջին մանրածախ գինը բարձրացել է մինչև 212 իեն (1.6 դոլար): Սա 20%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Միևնույն ժամանակ, ինչպես համոզվել է ՏԱՍՍ-ի թղթակիցը, Տոկիոյի շատ խանութներում հավի ձվերն արագորեն սպառվում են և երբեմն անհետանում դարակներից։

Որոշ սուպերմարկետներ գնորդներին խնդրում են մեկ տուփից ավելի չվերցնել: Ճապոնիայի տարածքում թռչնագրիպի բռնկման պատճառով գրեթե 1.6 միլիոն հավ է ոչնչացվել աշնանից մինչև մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում: Սա առավելագույն ցուցանիշն է երկրում արդյունաբերական թռչնաբուծության գոյության ողջ ժամանակաշրջանում։

Աղբյուր՝ b24.am