Մարտի 15-ը սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրն է

Մարտի 15-ը սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրն է

Սպառողների իրավունքների համաշխարհային օրն (World Consumer Rights Day) ամեն տարի նշվում է ՄԱԿ-ի հովանու ներքո մարտի 15-ին՝ սպառողների իրավունքների և կարիքների վրա ուշադրություն հրավիրելու նպատակով: Այս մասին գրում է РИА Новости-ն:

Առաջին անգամ այս օրը նշվել է 1983 թվականին՝ Սպառողների միջազգային կազմակերպության (Consumer International) նախաձեռնությամբ, որը հիմնադրվել է 1960 թվականին և միավորում է 100 երկրի 200 կազմակերպություն։

Մարտի 15-ի ամսաթիվն ընտրվել է այն պատճառով, որ 1962 թվականի այս օրը ԱՄՆ Կոնգրեսում տեղի է ունեցել ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդու ելույթը, որում նա սահմանել է «սպառող» հասկացությունը և բացահայտեl չորս անօտարելի իրավունքներ՝ անվտանգության, տեղեկատվության, մրցունակ գներով ապրանքների և ծառայությունների ընտրության և լսելի լինելու իրավունք:

1985թ.-ին ՄԱԿ-ը լրացրել է Քենեդու ելույթը, որը հետագայում կոչվել է Սպառողների իրավունքների օրինագիծ, ևս չորս պոստուլատներով՝ հիմնական կարիքները բավարարելու իրավունք, ուղղումներ կատարելու, սպառողներին կրթելու և առողջ միջավայր ունենալու իրավունք:

1985 թվականի ապրիլի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Սպառողների պաշտպանության ուղեցույցը։ Այս սկզբունքների ընդունմամբ սպառողների իրավունքները ձեռք են բերել միջազգային ճանաչում և լեգիտիմություն։ Դրանցում կան դրույթներ, որոնք կուղղորդեն կառավարություններին սպառողների պաշտպանության ոլորտում քաղաքականություն մշակելու և օրենսդրության մշակման հարցում: Սա նպաստել է այս ոլորտում միջազգային համագործակցության զարգացմանը։ Ավելի ուշ սկզբունքներն ընդլայնվել են Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) կողմից 1999 թվականի հուլիսի 26-ի բանաձևով և վերանայվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2015 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ:

Նորացված սկզբունքներում հիմնական ապրանքների և ծառայությունների հասանելիությունը և խոցելի, նաև անապահով սպառողների պաշտպանությունը ճանաչվել են որպես սպառողների նոր օրինական կարիքներ: Դրանցում ներառվել են Սպառողների միջազգային կազմակերպության առաջարկությունների ավելի քան 90%-ը։

1989-ին ԽՍՀՄ-ում ստեղծվել է Սպառողների միությունների համամիութենական դաշնությունը, որը ներառում էր Հակամենաշնորհային կոմիտեն, Գոսստանարտը (այժմ՝ Ռոսստանարտ), սանիտարահամաճարակային վերահսկողությունը, սպառողական հասարակությունները, վարկային միությունները և այլն։ Դրանց օգնությամբ շատերին հաջողվել է պաշտպանել իրենց շահերը դժվարին իրավիճակներում, որոնք հաճախ առաջանում են վաճառասեղանի երկու կողմերում և սպասարկման ոլորտում: