Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևանում՝

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, որ մարտի 16-ի ցերեկը, 17-ին, 19-21-ին սպասվում է անձրև։ Մարտի 18-ին  ցերեկը քաղաքի առանձին հատվածներում  հնարավոր է  կարճատև անձրև:

Հանրապետության տարածքում`

Մարտի 16-ի ցերեկը, 17-ին,  19-21-ին՝ շրջանների զգալի մասում, 18-ին՝ առանձին շրջաններում, սպասվում  են տեղումներ:

Քամին՝ հարավարևելյան 2-4 մ/վրկ արագությամբ, մարտի 16-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը  մարտի 16-ի ցերեկը, բացառությամբ  Լոռիի և Տավուշի,  կնվազի 5-7 աստիճանով: