Գեղարքունիքի մարզի հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհները վերանորոգվելու են

Գեղարքունիքի մարզի հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհները վերանորոգվելու են
ՀՀ կառավարությունը 65 միլիոն 708․1 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների վերանորոգման համար:Այս մասին հայտնում են մազպետարանից:
ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 16-ի հերթական նիստում որոշում է կայացվել՝ 2 միլիոն 337.8 հազար դրամ հատկացնել Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ122+000-կմ124+000 հատվածում հողային պաստառի փլուզված հատվածների, պաշտպանիչ հենապատերի և կառուցվածքների վերականգնման համար:
36 միլիոն 641.1 հազար դրամ՝ Մ-11, Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ5+900 հատվածի հիմնանորոգման համար
26 միլիոն 801.2 հազար դրամ՝ Մարտունի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի ավտոճանապարհի հիմնանորոգման համար։