Reuters. ԱՄՀ-ն Ուկրաինայի հետ 15,6 միլիարդ դոլարի վարկի վերաբերյալ պայմանավորվածություններ է ձեռք բերել

Reuters. ԱՄՀ-ն Ուկրաինայի հետ 15,6 միլիարդ դոլարի վարկի վերաբերյալ պայմանավորվածություններ է ձեռք բերել

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) աշխատանքային մակարդակով Ուկրաինայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել չորս տարով 15,6 միլիարդ դոլարի հնարավոր վարկային ծրագրի շուրջ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս համաձայնագիրը Արժույթի միջազգային հիմնադրամի և պաշտոնական Կիևի ներկայացուցիչների միջև մի քանի ամիս տևած բանակցությունների արդյունք է։ Գործակալությունն ընդգծում է, որ միջոցների վերջնական հատկացումը պետք է հաստատի ԱՄՀ տնօրենների խորհուրդը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը հաստատել է բացառիկ բարձր անորոշության մեջ հայտնված պետություններին վարկավորման նոր կանոններ, ինչը թույլ կտա աջակցել Կիևին այս ծրագրով։