ԶՊՄԿ․ Շնորհավոր ՄԱՅԻՍԻ 1
Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի գրեթե 5 հազարանոց կոլեկտիվի համար Մայիսի 1-ը տոնացույցի հիմնական տոներից մեկն է:
Հարգելի աշխատակիցներ, հսկա արդյունաբերական ընկերության անխափան աշխատանքն ապահովող մարդի'կ, այսօր Ձեր տոնն է, այն ուժեղ կամքի տեր մարդկանց տոնն է, ովքեր անկոտրում են, պատասխանատու և ովքեր իրենց ամենօրյա ջանքերով կարողանում են բարեկեցիկ կյանք ապահովել, կերտել քաղաքի, մարզի, երկրի ապագան:
Քաջարանն աշխատանքային փառքի քաղաք է, այն միշտ աչքի է ընկել աշխատասիրությամբ, արարելու մեծ ձգտումով: Արդյունաբերական այս փոքրիկ քաղաքում կոմբինատը բոլորի ընտանիքներում է, բոլորի տանը:
70- ամյա կոմբինատի անցած ուղին բնականաբար հեշտ չի եղել, եղել են ժամանակի մարտահրավերներ, բազմաթիվ խնդիրներ ու խոչընդոտներ և դրանք հաղթահարվել են հենց աշխատավորների ջանքերով:
Շնորհավո'ր տոնդ, աշխատավոր ժողովուրդ և թո'ղ` կայուն աշխատանք և աշխատանքային բազում հաջողություններ ունենան բոլորը: