«Տնտեսական լրագրողների ակումբ» ՀԿ-ն հիմնադրվել է 2003 թվականին տնտեսական թեմաներով գրող մի խումբ լրագրողների նախաձեռնությամբ։ Կազմակերպությունն ընդգրկում է հանրապետության տպագիր և էլեկտրոնային մամուլի, հեռուստատեսության բազմաթիվ լրագրողների, որոնք լուսաբանում են տնտեսությանն առնչվող խնդիրները:
Համագործակցելով տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը, ինչպես նաև Հայաստանի տնտեսական և ֆինանսական կառույցները, հասարակական և բիզնես կազմակերպությունները և անկախ փորձագետները՝ «Տնտեսական լրագրողների ակումբը» պարբերաբար անցկացնում է տարբեր ձևաչափերով միջոցառումներ, օր. մամուլի ասուլիսներ, թրեյնինգներ, օրենսդրական նախագծերի քննարկումներ, վերլուծություններ և, վերջապես, «առանց փողկապի» հանդիպումներ՝ հիմնված Smart Talk տրամաբանության վրա։
2020 թվականին ստեղծվել է «Տնտեսական լրագրողների ակումբի» ejc.am կայքը, որի նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի աճում է, և մենք տրամադրում ենք անաչառ վերլուծություններ և տեղեկատվություն Հայաստանի ֆինանսատնտեսական զարգացումների վերաբերյալ։
Ակումբը գործընկերների, հովանավորների աջակցությամբ նախաձեռնել և իրականացրել է տնտեսական, տնտեսագիտական գիտելիքները և լրագրողական հմտությունները զարգացնող ուսումնասիրություններ, գրքերի տպագրություն:
Վերջին տարիներին Ակումբը զբաղվում է նաև PR արշավների կազմակերպմամբ։
Մեր կազմակերպության հիմնական նպատակները ներկայացված են ստորև.
-
Անաչառ և օպերատիվ արձագանքել երկրում իրականացվող տնտեսական քաղաքականությանը և այդ տեղեկատվությունը հասանելի դարձնել հանրությանը մասնագիտական և անկախ լրագրության միջոցով՝ նպաստելով մեր երկրում իրական ժողովրդավարության զարգացմանը։
-
Երկրի համաչափ տնտեսական զարգացման նպատակով՝ աջակցել հանրապետության տնտեսական ոլորտում առկա խնդիրների վերհանմանը: Հայաստանում տնտեսական օրենսդրության զարգացմանը նպաստելու համար լայնորեն լուսաբանել մշակման փուլում գտնվող նախաօրենսդրական առաջարկները և մասնակցել դրանց օրենսդրության ակտիվ քննարկմանը` բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ:
-
Համագործակցել կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով ստեղծված հասարակական կազմակերպությունների հետ։
-
Պարբերաբար կազմակերպել տնտեսական թեմաներով գրող լրագրողների վերապատրաստման ծրագրեր՝ տեղական և օտարերկրյա փորձագետների մասնակցությամբ։
-
Հետամուտ լինել լրագրողների համար կրթական ծրագրեր իրականացնող օտարերկրյա կազմակերպությունների հետ ընդլայնված համագործակցությանը։
-
Կրթական ծրագրերի շրջանակում հրատարակել լրագրության և լրատվության մասին գրքեր:
-
Պարբերաբար կազմակերպել կլոր սեղաններ՝ տվյալ ժամանակահատվածի համար առավել հրատապ տնտեսական խնդիրների օբյեկտիվ և օպերատիվ լուսաբանման վերաբերյալ։
-
Ակտիվ մասնակցել կամ նախաձեռնություն ցուցաբերել լրագրողների իրավունքների և խոսքի ազատության պաշտպանությանն ուղղված բոլոր տեսակի ակցիաների կազմակերպմանը։
-
Հնարավորության սահմաններում աջակցել ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունն ապահովող ինստիտուտների ամրապնդմանը։
-
Նպաստել լրագրողների հետաքննության հնարավորությունների, անկախության և ճնշումներից զերծ լինելու երաշխիքների ամրապնդմանը։
-
Ապահովել տեղեկատվության մատչելիությունը:
-
Բարձրացնել հանրային վստահությունը մամուլի նկատմամբ՝ ընդունելով էթիկայի կանոններ, հրապարակելով տեղեկատվություն իրականացվող ծրագրերի հովանավորների կամ ֆինանսավորման այլ աղբյուրներiի վերաբերյալ։
The Economic Journalists Club NGO was founded in 2003 upon the initiative of a group of journalists writing on economic issues. The organization embraces numerous journalists of the Republic reporting on economics-related issues and representing the print and electronic media, and television.
Cooperating with various international organizations, such as the United Nations Office in Armenia, Konrad Adenauer Foundation, as well as economic and financial institutions, non-governmental and business organizations and independent experts in Armenia, the Economic Journalists Club regularly holds events in different formats, e.g. press conferences, trainings, discussions on draft legislation, analyses and, finally, casual meetings based on Smart Talk logic.
In 2020, the ejc.am website of the "Economic Journalists Club" was created, the interest in which is growing year by year, and we provide unbiased analysis and information on financial and economic developments in Armenia.
With the support of partners and sponsors, the Club has initiated and implemented studies that develop economic and journalistic skills, and publishing of books.
In recent years, the Club has also been engaged in the organization of PR campaigns
The main goals of our organization are presented below:
-
To respond in an impartial and operative way to economic policies being carried out in the country and to make that information available to the public, through professional and independent journalism to contribute to real democratic development in our country.
-
For the purpose of the country’s balanced economic development to assist in exposing current problems in the Republic’s economic sphere and contribute to the development of economic legislation in Armenia, cover it extensively at the stage of elaboration and organize active discussion of this legislation with participation of all parties concerned.
-
To cooperate with non-governmental organizations formed for struggling against corruption.
-
To organize, on a regular basis, training programs for journalists writing on economic subjects with participation of local and foreign experts.
-
To pursue extended cooperation with foreign organizations implementing educational programs for journalists.
-
To publish books regarding journalism and news reporting as part of educational programs.
-
To organize, on a regular basis, roundtables on objective and operative coverage of the most burning economic issues for a given period.
-
To take an active part or show initiative in organizing all types of actions aimed at protecting journalists’ rights and freedom of speech.
-
To assist as far as possible in strengthening the institutions ensuring democracy and rule of law.
-
To contribute to the strengthening of guarantees of journalists’ investigation opportunities, independence and being free from pressures.
-
To ensure availability of information.
-
To raise public trust towards the press, adopting rules of ethics, publishing sponsors of implemented programs or other sources of financing.