Մուշեղ Մուրադյանն այսօր ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանման ղեկավար կազմին

Մուշեղ Մուրադյանն այսօր ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանման ղեկավար կազմին
Մարզպետը ողջունել է ներկաներին և նշել, որ պատրաստ է համագործակցության։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի հատուկ նշանակության զորքերի նոր կազմավորվող ստորաբաժանումները համալրելուն առնչվող հարցեր:
Պատասխանատուները նշել են, որ կարող են դիմել մինչև 40 տարեկան արական սեռի ներկայացուցիչները, որոնք ունեն առողջական և ֆիզիկական լավ տվյալներ, չունեն չմարված դատվածություն ու քրեական հետապնդման մեջ չեն: Նրանց հետ պայմանագիր կկնքվի 1-5 տարի ժամկետով:
Պայմանագրի ողջ ընթացքում քաղաքացին կարող է օգտվել զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների համար օրենքով նախատեսված բոլոր արտոնություններից՝ անվճար և որակյալ բուժսպասարկում, ծառայության վայրին մոտ վարձակալած բնակարանի վարձակալության գումարի փոխհատուցում, բարձր աշխատավարձ, ինչպես նաև ընթացիկ ատեստավորումների արդյունքում՝ դրա կրկնակի բարձրացում: