Լաչինի միջանցքով մարդասիրական տեղաշարժը վերսկսվել է

Լաչինի միջանցքով մարդասիրական տեղաշարժը վերսկսվել է

Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր՝ մայիսի 17-ին, առաջնային պարագաներ եւ դեղորայք են ուղարկվել Լաչինի միջանցքով։ Այս մասին ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Հույս ունենք, որ մյուս գործողությունները նույնպես կկարողանանք իրականացնել»,- ասաց Զառա Ամատունին։

Լաչինի միջանցքով ԿԽՄԿ-ի միջոցով մարդասիրական օգնությունը ապրիլի 29-ից դադարեցված է, որը պայմանավորված է հիմնականում այն բանով, որ կազմակերպությունը երկխոսություն է վարում բոլոր որոշում կայացնողների հետ՝ կապված ընթացակարգերի որոշակի հստակեցման կարիքի հետ։

Աղբյուրը՝   news.am