Իրանի բնակչության թիվը հատել է 85 միլիոնի սահմանը

Իրանի վիճակագրական կենտրոնի բնակչության, աշխատուժի և կենցաղային տնտեսության գրասենյակի գլխավոր տնօրենն ասել է, որ Իրանի բնակչությունը հատել է 85 միլիոնանոց սահմանը, ինչը վկայում է երկրի բնակչության դինամիկայի մասին:
Ալի Աքբար Մահզունը հայտարարել է, որ Իրանի բնակչության մոտ 24 տոկոսը կազմում են մինչև 15 տարեկան երեխաներն ու դեռահասները, երկրի բնակչության 25 տոկոսը կազմում են 15-ից 29 տարեկան երիտասարդները, 44 տոկոսը միջին տարիքի մարդիկ են, իսկ մնացածը՝ 65 տարեկանից բարձր տարեցներ, ինչը ցույց է տալիս Իրանի գերիշխող ժողովրդագրական կառուցվածքը ներկայացնում է միջին տարիքի բնակչությունը:
Մահզունը հավելել է, «Իրանում կյանքի տեւողությունը այժմ հասել է 74 տարվա, գրագիտության մակարդակը՝ 87,6 տոկոսի, ինչը նպաստում է բնակչության որակական աճին»։
Իրանի վիճակագրական կենտրոնի բնակչության, աշխատուժի և կենցաղային տնտեսության գրասենյակի գլխավոր տնօրենը նշել է, որ Իրանում ամուսնության միջին տարիքը տղամարդկանց համար 24 տարեկան է, իսկ կանանց համար՝ 23 ։
Աղբյուրը՝ news.am