2023թ. հունվար-մարտին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 2.0%-ով

2023թ. հունվար-մարտին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 2.0%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արտադրվել է 2,416.5 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 2.0%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 6.1%-ով և կազմել 1,113.1 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունը նվազել է 9.1%-ով և կազմել 289.2 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունն աճել է 1.6%-ով և կազմել 939.2 մլն կՎտ ժամ։

Հողմային էլեկտրակայանների արտադրությունը նվազել է 9.5%-ով և կազմել 0.9 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 2.1 անգամ և կազմել 74.1 մլն կՎտ ժամ։

Աղբյուրը՝   b24.am