Ռուսաստանից հեղուկ գազի ներմուծումը Վրաստան հունվարից ապրիլին աճել է 52.3%-ով

Ռուսաստանից հեղուկ գազի ներմուծումը Վրաստան հունվարից ապրիլին աճել է 52.3%-ով

Ռուսաստանից Վրաստան մատակարարվող հեղուկ գազի ծավալն այս տարվա առաջին չորս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 52.3%-ով։ Այս մասին հայտնել է Վրաստանի նավթամթերք ներկրողների միությունը։

«2023 թվականի հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում հեղուկ գազի ներմուծումը կազմել է 14,48 հազար տոննա, ինչը 4,97 հազար տոննայով է, այսինքն՝ 52.3%-ով ավել է նախորդ տարվա նույն ցուցանիշը»,- ասվում է զեկույցում։

Ընդհանուր առմամբ Վրաստան ներկրված հեղուկ գազի 99.7%-ը, այսինքն՝ 14.44 հազար տոննան մատակարարվել է Ռուսաստանից։

Կազմակերպության տվյալներով՝ նավթային բիտումի ներմուծումը տարվա առաջին չորս ամիսներին 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 96.1%-ով՝ կազմելով 30.6 հազար տոննա։ Բիտումի մեծ մասը ևս մատակարարվել է Ռուսաստանից՝ 48.4%։ Ներմուծողների թվում երկրորդ տեղում է Իրաքը (25.8%), երրորդ տեղում՝ Թուրքիան (21.9%), որին հաջորդում է Ադրբեջանը (3.9%)։

Աղբյուրը՝   b24.am