Մեկնարկել են Արթիկ համայնքի Լեռնակերտ գյուղի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները
Արթիկ համայնքում իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերից մեկնարկել են Արթիկ համայնքի Լեռնակերտ գյուղի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները։
Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 92 մլն 32.000 դրամ։
Ծրագրի գումարից 69 մլն 24.000 դրամը սուբվենցիայով տրվող գումարն է, իսկ 23 միլիոնը դրամը՝ համայնքի ներդրումը։
Շինարարական աշխատանքների իրականացման մրցույթը շահել է <<Գոհարիկ>> ՍՊԸ-ն, որի հետ կնքվել է պայմանագիր։
Աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի մարտին, ավարտը նախանշվում է 2023 թվականի նոյեմբերին։