Ռուսաստանը սառեցրել է Ֆինլանդիայի դիվանագիտական ներկայացուցչությունների հաշիվները

Ռուսաստանը սառեցրել է Ֆինլանդիայի դիվանագիտական ներկայացուցչությունների հաշիվները

Ֆինլանդիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանում ֆիննական ներկայացուցչությունների բանկային հաշիվները սառեցվել են, իրավիճակը հետաքննվում է։

«Արտաքին գործերի նախարարությունը հաստատում է, որ Ռուսաստանում Ֆինլանդիայի ներկայացուցչությունների հաշիվները սառեցված են և չեն կարող օգտագործվել: Իրավիճակը լուրջ է, և հարցը քննվում է», – նշում է ֆիննական Helsingin sanomat պարբերականը:

Բացի Մոսկվայում Ֆինլանդիայի դեսպանատնից, Սանկտ Պետերբուրգում գործում է Ֆինլանդիայի գլխավոր հյուպատոսություն։

Ֆինլանդիայի ԱԳՆ-ի հասարակայնության հետ կապերի ղեկավար Տանելի Դոբրովոլսկին նշել է, որ ստեղծված իրավիճակի մասին հայտնի է դարձել ապրիլի վերջին, երբ հաշիվները սկսեցին չգործել: Նա հայտնել է, որ վերջին երկու շաբաթներին իրավիճակը քննարկվում է Ռուսաստանի իշխանությունների հետ: Պաշտոնյան այլ մանրամասներ չի հաղորդել:

Աղբյուրը՝   b24.am