Արտաշատ համայնքում տեղադրվել են 42 նոր աղբամաններ

Արտաշատ համայնքում տեղադրվել են 42 նոր աղբամաններ
Կարևորելով մաքուր և գեղեցիկ միջավայր ունենալու անհրաժեշտությունը և աղբահանության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով՝ Արտաշատի համայնքապետարանը ձեռք է բերել նոր աղբամաններ, որոնք ‹‹Արտաշատ-կոմունալ սպասարկում›› ՀՈԱԿ-ի աշխատակիցների կողմից տեղադրվել են համայնքի մի շարք հասցեներում:
Աղբամանները բոլորովին նոր են և տեղադրվել են այն հասցեներում, որտեղ դրանք վնասվել էին, կոտրվել կամ այրվել անբարեխիղճ բնակիչների ձեռքով՝ առաջացնելով աղբահանության հետ կապված լրացուցիչ խնդիրներ։
Թվով 42 աղբամաններ արդեն տեղադրվել են Արտաշատ քաղաքային համայնքի Օգոստոսի 23-ի, Շահումյան և Երևանյան փողոցներում, մի շարք հասցեներում ավելացվել է աղբամանների թիվը: Աշխատանքները շարունակական են, կդիտարկվեն նաև բնակիչների կողմից նշված հասցեները, և նպատակահարմարության դեպքում այդ հասցեներում ևս կտեղադրվեն լրացուցիչ աղբամաններ։
Նշված աշխատանքներն էականորեն կբարելավեն աղբահանության ուղղությամբ կատարվող աշխատանքների որակը, որոնք գտնվում են համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի և ոլորտային պատասխանատուների ամենօրյա ուշադրության կենտրոնում:
Արտաշատի համայնքապետարանը ևս մեկ անգամ հորդորում է համայնքի բնակիչներին՝ խնամքով վերաբերվել աղբամաններին և աղբը նետել միայն ու միայն աղբամանների մեջ։
Հիշեցնենք նաև, որ աղբամանները նախատեսված չեն շինարարական աղբի համար:
Սիրելի բնակիչներ, ձեր ցուցաբերած սրտացավությունը ևս շատ կարևոր է մաքուր ու գեղեցիկ միջավայր ունենալու համար: Միայն համագործակցելով, լավ սովորություններ ձևավորելով և փոխադարձ հարգանքի միջոցով է հնարավոր համայնքն ավելի մաքուր պահելու մշակույթ ձևավորել։