Գավառում իրականացվել են ճանապարհային լուսացույցների տեղադրման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի բյուջեի միջոցների հաշվին իրականացվել են ճանապարհային լուսացույցների տեղադրման աշխատանքներ, իսկ թիվ 8 մանկապարտեզին կապիտալ դրամաշնորհով անհրաժեշտ գույք է հատկացվել։ Ճանապարհային լուսացույցներ են տեղադրվել Ազատության-Ստ. Շահումյան, Զորաար Անդրանիկ-Օոստոսի 23, Գրիգոր Լուսավորիչ-Սայադյան խաչմերուկներում։
Լուսացույցների տեղադրման պայմանագրի արժեքը կազմում է 11 միլիոն 280 հազար դրամ:
Գավառ համայնքի 2022 թվականի բյուջեից Գավառի թիվ 8 մանկապարտեզին հատկացված կապիտալ դրամաշնորհի շրջանակներում հատկացվել է անհրաժեշտ գույք։
3 միլիոն 858 հազար 600 դրամով ձեռք են բերվել մեկ և երկհարկանի մահճակալներ, մանկական սեղաններ, խաղալիքների պահարաններ, համակարգչային սեղան, գրասեղան, մանկական աթոռներ, հանդերձապահարան, լվացքի մեքենա և արդուկ։
Աղբյուրը՝ armenpress.am