Կառավարությունն ընդունել է որոշում

Կառավարությունն ընդունել է որոշում

Կառավարությունն ընդունել է որոշում «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների կատարումն ապահովելու նպատակով:

Արդյունքում՝ ֆինանսական միջոցներ կնախատեսվեն 2022-2023 թթ. հիմնանորոգման ծրագրով նախատեսված թվով 6 ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքները 2023 թվականին ավարտելու, թվով 7 ճանապարհահատվածների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման, ինչպես նաև 7 ճանապարհահատվածների և 5 տրանսպորտային օբյեկտների նախագծերի փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար:

«Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման շրջանակներում կիրականացվի 1,897,819.8 հազ. դրամի աշխատանք, իսկ 21002 «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառման շրջանակներում՝ 2,262․5 հազ. դրամի։