Թումանյան համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանը շրջայց է կատարել Թումանյան քաղաքի 8-րդ փողոցում

Թումանյան համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանը շրջայց է կատարել Թումանյան քաղաքի 8-րդ փողոցում
Թումանյան համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Արմեն Չոփուրյանի եւ օգնական Արման Մոսինյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Թումանյան քաղաքի 8-րդ փողոցում։ Այս փողոցը 2023 թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ամբողջովին հիմնանորոգվում է սալարկման եղանակով։
Համայնքի ղեկավարը ծանոթացել է կատարվող աշխատանքների ընթացքին, կարեւորելով որակական եւ ժամանակային չափանիշների պահպանումը։
Նշված փողոցի բնակիչները բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը, որոնց համայնքի ղեկավարը խոստացել է անդրադառնալ սեղմ ժամկետներում։