Վրաստանի իշխանությունները ևս մեկ ռուսական ավիաընկերության ուղիղ չվերթների իրավունք են տվել

Վրաստանի իշխանությունները ևս մեկ ռուսական ավիաընկերության ուղիղ չվերթների իրավունք են տվել

Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հայտնել է, որ ևս մեկ  ռուսական ավիաընկերության՝ Red Wings-ին, թռիչքներ իրականացնելու թույլտվություն է տվել։ 

Ենթադրվում է, որ Սոչի-Թբիլիսի-Սոչի և Մոսկվա-Քութայիսի-Մոսկվա երթուղով թռիչքները կսկսվեն հունիսի 2-ից։ Թռիչքները կիրականացվեն շաբաթական երեք անգամ։

Ավելի վաղ գործակալությունից թույլտվություն էր ստացել «Ազիմուտ» ավիաընկերությունը, որը Մոսկվա-Թբիլիսի-Մոսկվա երթուղով առաջին թռիչքն իրականացրել է այսօր։

Մայիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել էր 2019 թվականի հունիսի 21-ի հրամանագիրը Ռուսաստանից Վրաստան ավիափոխադրումներն արգելելու վերաբերյալ։

Աղբյուրը՝   armenpress.am