2023թ. հունվար-մարտին Հայաստանում գինու արտադրությունն աճել է 73.9%-ով

2023թ. հունվար-մարտին Հայաստանում գինու արտադրությունն աճել է 73.9%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արտադրվել է 2,728.5 հազար լիտր գինի, որից 446.9 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ գինու արտադրության ծավալներն աճել են 73.9%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունն աճել է 3.8 անգամ։

Միևնույն ժամանակ վիսկիի (100% սպիրտի) արտադրությունն աճել է 13.5 անգամ և կազմել 320.7 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունը նվազել է 36.9%-ով և կազմել 286.1 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունը աճել է 18.4%-ով և կազմել 4,511.4 հազար լիտր։

Աղբյուրը՝   b24.am