Մեծամոր քաղաքում արդիականացվել է աղբահանությունը

Մեծամոր քաղաքում արդիականացվել է աղբահանությունը
Մեծամոր քաղաքում աղբահանության խնդրի կարգավորման հարցում ունենք նոր, թռիչքային առաջընթաց։ Քաղաքի տարբեր վայրերում տեղադրվել են շուրջ 90 հատ 1200 լ տարողությամբ աղբարկղները որոնց քանակը կանցնի 100-ը։ Եվս 45-ը տեսակավորված աղբի համար են։ Աղբահանությունն իրականացվելու է 2 ամբողջովին նոր աղբի մեքենաներով։
Գյուղական բնակավայրերի մաքրման ու արդիականացման աշխատանքներն արդեն ավարտվել էին, Մեծամոր քաղաքում նույնպես արձանագրում ենք այդ հաջողությունը։
Մեծամոր համայնքում աղբահանության հարցին պարբերաբար անդրադարձել ենք և կարող ենք արձանագրել, որ բնակավայրերում նույնպես աղբահանության հարցի լուծումները որակապես այլ հարթության վրա են։ Վերջնական լուծման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում։
Բոլոր ուղղություններով իրականացվում է խիստ հետևողականություն ու հսկողություն՝ աշխատանքները որակով ու ժամանակին ավարտին հասցնելու համար։
Աշխատանքները շարունակվում են։ Արդիականացումները կրելու են շարունակական բնույթ և ներգրավելու են այլ ոլորտներ։