Georgian Airways-ը Վրաստանի նախագահին արգելել է թռչել ընկերության ինքնաթիռներով

Georgian Airways-ը Վրաստանի նախագահին արգելել է թռչել ընկերության ինքնաթիռներով

Վրացական Georgian Airways ազգային ավիաընկերությունը թույլ չի տա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին նստել իր օդանավեր, հայտարարել է ավիափոխադրողի տնօրեն Թամազ Գաիաշվիլին:

Georgian Airways-ում այսպես են արձագանքել բոյկոտին, որը Զուրաբիշվիլին հայտարարել էր ընկերությանը Մոսկվա ուղիղ չվերթներ սկսելու որոշման պատճառով:

«Տիկին Սալոմեն բոյկոտ Է հայտարարել ազգային ավիաընկերությանը։ Մենք նրան պերսոնա նոն գրատա ենք հայտարարում, եւ քանի դեռ նա ներողություն չի խնդրել վրացի ժողովրդից, նրան թույլ չենք տա օդանավ նստել»,- ասված է Գիաշվիլիի հայտարարության մեջ։

Նա նաև քննադատել է նախագահին իր դիրքորոշման և գործունեության համար՝ դրանք անվանելով դավաճանական:

Մայիսի 10-ին Ռուսաստանի նախագահը չեղյալ է հայտարարել Վրաստանի հետ վիզային ռեժիմը եւ հանել է ռուսական ավիաընկերությունների Վրաստան ուղիղ չվերթների արգելքը: Մոսկվայից չորս տարվա ընդմիջումից հետո առաջին չվերթը մայիսի 19-ին վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում: Հաջորդ ՌԴ է թռել «Georgian Airways»-ի առաջին ինքնաթիռը։