Նոյակերտում նոր ջրագիծ է կառուցվում

Նոյակերտում նոր ջրագիծ է կառուցվում
2023 թվականի սուբվենցիոն ծրագրով, պետություն-համայնք 70/30 համաֆինանսավորմամբ Նոյակերտ բնակավայրի Հրաչյա Քոչար, Գայի և Տիգրան Մեծ փողոցներում սկսվել են 1392 մ երկարության խմելու ջրագծի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքները։
Աշխատանքների նախագծանախահաշվային արժեքը կազմում է՝ 10 284 290 ՀՀ դրամ։
Ջրագծի ներքին ցանցի շահագործմամբ վերոնշյալ փողոցներում կվերացվեն խմելու ջրի բոլոր կորուստները։