2022 թվականի սուբվենցիոն ծրագրով վերանորոգվել է Մխչյան բնակավայրի մշակույթի տունը

2022 թվականի սուբվենցիոն ծրագրով վերանորոգվել է Մխչյան բնակավայրի մշակույթի տունը
Փոխվել են շենքի ջրագծերը, վերանորոգվել է սանհանգույցը։ Իրականացվել են միջանցքների ներքին հարդարման աշխատանքներ, կառուցվել են թեքահարթակներ և անձրևաջրերի ջրահեռացման համակարգեր։
Ասֆալտապատվել և բարեկագվել է մշակույթի տան հարակից տարածքը։
Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 14 միլիոն ՀՀ դրամ է, որի 65%-ը համաֆինանսավորվում է համայնքային, 35%-ը պետական բյուջեից։