Նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը մասնակցել է առաջին անգամ անցկացվող «Yeremyan Farm Fest» փառատոնին

Նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը մասնակցել է առաջին անգամ անցկացվող «Yeremyan Farm Fest» փառատոնին

Նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանն ու Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մայիսի 20-ին Ջերմուկի տավարաբուծական ֆերմայում մասնակցել են առաջին անգամ անցկացվող «Yeremyan Farm Fest» փառատոնին։

 Միջոցառումը կազմակերպվել էր «Երեմյան Փրոջեքթս» ընկերության կողմից։ Փառատոնի նպատակն էր ներկայացնել ֆերմերային տնտեսության կազմակերպման ընկերության մոտեցումները, օգտագործվող ժամանակակից տեխնոլոգիաներն ու գրանցած հաջողությունները։

Հյուրերը շրջել են ընկերությունում, ծանոթացել «խելացի» անասնաշենքում կենդանիների խնամքի և կերակրման պայմաններին, ներդրված նորագույն սարքավորումներին։ Մասնագետները ներկայացրել են  բարձրորակ կաթի արտադրության ողջ գործընթացը, որի հիմքում «Սերմից՝ սեղան» հայեցակարգն է, որի միջոցով ընկերությունը վերահսկում է մթերքի արտադրության ամբողջ ցիկլը։

Փառատոնի ընթացքում կայացել է նաև աշխատակիցների պարգևատրում՝ երկարամյա ու արդյունավետ աշխատանքի համար։

«Երեմյան Փրոջեքթս» կազմակերպությունը տավարաբուծության զարգացման գործընթացում իրականացրել և շարունակում է իրականացնել բավականին մեծ աշխատանք։ Մենք վստահ ենք, որ այս աշխատանքի արդյունքում Հայաստանում կունենանք զարգացած տավարաբուծություն, իսկ այստեղ ներդրված տեխնոլոգիաները շատ կարևոր նախապայման են հանդիսանում սննդամթերքի անվտանգության ապահովման գործընթացում», - նշել է Աշխեն Շիրվանյանը: