ԶՊՄԿ-ն աննախադեպ բարձր թվով հարկեր է վճարել. վարչապետ
2022թ. ԶՊՄԿ-ն վճարել է պատմականորեն աննախադեպ բարձր թվով հարկեր՝ 145 մլրդ 636 մլն դրամ։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա շուրջ 7 մլրդ դրամով ավելին է, քան 2012-2017թթ․ ԶՊՄԿ վճարած հարկերը՝ միասին վերցված։ Վեց տարվա հարկերի հանրագումարից 7 մլրդ դրամով ավելի հարկ է վճարվել»,- նշել է նա։
Աղբյուրը՝ shabat.am