Քննարկվեցին Թալին համայնքի ընթացիկ և առաջիկա աշխատանքները

Քննարկվեցին Թալին համայնքի ընթացիկ և առաջիկա աշխատանքները
Աշխատանքային շաբաթվա մեկնարկը տրվեց խորհրդակցությամբ։Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց համայնքապետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։
Խորհրդակցության շրջանակներում համայնքի ղեկավարը համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկեց յուրաքանչյուր բաժնին վերաբերող մի շարք տարաբնույթ հարցեր։
Բաժինների ղեկավարները հանդես եկան աշխատանքային գործունեությունը ներկայացնող զեկուցումներով, մանրամասն վերլուծվեցին ընթացիկ և առաջիկա աշխատանքները և դրանց ընթացքում առաջացած խնդիրները։ Ամփոփվեցին արդեն իրականացված աշխատանքները, քննարկվեցին դրանց արդյունքները։
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մշակութային, սոցիալական, իրավաբանական, գյուղատնտեսական, ֆինանսական, կոմունալ, քաղաքաշինական և այլ ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր։
Խորհրդակցության մասնակիցները բարձրացրին ոլորտային տարատեսակ հարցեր և խնդիրներ, որոնց համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը նախանշեց համապատասխան լուծումներ, և դիտարկումներն ու առաջարկությունները լսելով՝ տվեց հանձնարարականներ։