15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներից ևս չորսն արդեն Երևանում են

15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներից ևս չորսն արդեն Երևանում են

Համայնքային միջոցներով գնված 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներից ևս չորսն արդեն Երևանում են, իրականացվում են կարգաբերման աշխատանքներ: Դիտարկվում է նոր ներկրված շարժակազմով սպասարկել հ. 10 երթուղին:

Ի դեպ, հաշվի առնելով, որ նոր տրոլեյբուսները հնարավորություն ունեն ևս 60 կմ շահագործվել առանց հպակային ցանցի, երթուղում կկատարվի փոփոխություն: Մետրոյի «Բարեկամություն» կայարանից 10-րդ երթուղին ուղերթը կշարունակի դեպի Կիևյան, Հալաբյան փողոցներ և կհասնի Եղվարդի խճուղի՝ այս կերպ սպասարկելով նաև Դավթաշեն վարչական շրջանը: