Մեկնարկել են Արթիկ քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքները

Մեկնարկել են Արթիկ  քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների  հիմնանորոգման աշխատանքները
Արթիկ համայնքում իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերից մեկնարկել են Արթիկ քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքները։
2023 թվականին հիմնանորոգվելու են 15 բազմաբնակարան շենքերի տանիքներ։
Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 120 մլն 883.000 դրամ։
Նշված գումարից 54 մլն 397.000 դրամը սուբվենցիայով տրվող գումարն է, իսկ 66 մլն 485.000 դրամը՝ համայնքի ներդրումը։
Շինարարական աշխատանքների իրականացման մրցույթը շահել են <<ՄԱՍՏԵՐԳՐՈՒՊ>> ՍՊԸ-ն, <<ՈՒՅՈՒՏ ՍԵՆԹՐ>> ՍՊԸ-ն, <<ԱՇՈՏ ԵՎ ՀԱՅԿ ԵՂԲԱՅՐՆԵՐ>> ՍՊԸ-ն, որոնց հետ կնքվել են պայմանագրեր։
Աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի ապրիլին և պետք է ավարտվեն 2023 թվականի ընթացքում։
Տանիքների հիմնանորոգման և Արթիկ համայնքում մեկնարկած մյուս սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ հրապարակումները լինելու են պարբերական։