Լաչինի միջանցքի հարցը ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարարը բարձրացրել է Բաքվում

Լաչինի միջանցքի հարցը ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարարը բարձրացրել է Բաքվում

Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին՝ Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Միացյալ Թագավորության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված չի փոխվել։ Նրանք ևս մեկ անգամ ևս ամրապնդնել են ԵՄ-ի և ԱՄՆ-ի դիրքորոշումն այդ ուղղությամբ։

«Միացյալ Թագավորությունը համընդհանուր խաղաղություն է ցանկանում Հարավային Կովկասում և որքան հնարավոր է շուտ։ Փորձում ենք համագործակցություն ամրացնել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև և ուրախ եմ հայտարարելու, որ մեկնարկել է ռազմավարական երկխոսությունը, որը, հուսանք, տեղի կունենա այս տարվա երկրորդ կեսին։ Այն կընդլայնի մեր համագործակցության եզրը, հուսանք, որ դրական ընկալում կունենա»,- ասել է նա։

Վերջինիս խոսքով՝ Բաքվում այդ հարցը բարձրացրել է։

«Մենք միշտ ասել ենք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միայն բանակցությունների սեղանի շուրջ։ Ուստի մենք աջակցում ենք ԵՄ-ին եւ ԱՄՆ-ին հարցի առաջխաղացման համար: Այս շարունակական հակամարտությունը կայուն խաղաղության չի կարող հանգեցնել և Միացյալ Թագավորությունը կփորձի ազդեցություն ունենալ կողմերի վրա՝ խնդիրը հանգուցալուծման տանելու համար»,- ասել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին: 

Աղբյուրը՝   shabat.am