Սյունիքի մարզպետն ավարտում է այցերը Տեղ համայնքում

Սյունիքի մարզպետն ավարտում է այցերը Տեղ համայնքում
Նախակրթարաններին ցուցաբերած աջակցության համար Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցն այսօր Ռոբերտ Ղուկասյանին շնորհակալագիր և հուշանվեր է հանձնել։
Նախորդ շաբաթների ընթացքում Տեղի բնակավայրերի նախակրթարաններ այցելելիս՝ աշխատակիցները Ռոբերտ Ղուկասյանին աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար առաջնահերթ տեխնիկական կարիքների մասին էին պատմել։ Մարզի ղեկավարը, այս ամենը հաշվի առնելով, Խոզնավարի նախակրթարանին՝ համակարգիչ ու տպիչ սարք, Քարաշենի և Տեղի նախակրթարաններին հեռուստացույցներ էր նվիրել։