Ռուսաստանն ու Իրանն առաջիկա ամիսներին գլխավոր պայմանագիր կպատրաստեն Ռեշտ-Աստարա երկաթուղային ճյուղի կառուցման համար

Ռուսաստանն ու Իրանն առաջիկա ամիսներին գլխավոր պայմանագիր կպատրաստեն Ռեշտ-Աստարա երկաթուղային ճյուղի կառուցման համար

Ռուսաստանն ու Իրանն առաջիկա ամիսներին գլխավոր պայմանագիր կպատրաստեն Իրանում Ռեշտ-Աստարա երկաթուղային ճյուղի կառուցման համար, որը մտնում է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելեւը, փոխանցում է Ինտերֆաքսը։

«Իրան կատարած այցի ժամանակ քննարկվել են բոլոր հիմնական պայմանները։ Հիմա մենք նամակներ կփոխանակենք, Իրանի տրանսպորտի նախարար Մեհրդադ Բազարբաշի հետ այդպես ենք պայմանավորվել։ Հնարավոր է՝ մի քանի ամիս պահանջվի մեր ընկերությունների միջեւ գլխավոր պայմանագիր ստեղծելու համար»,-ասել է Սավելեւը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կնքվել է պայմանագիրը։ 

Պատասխանելով շինարարության համար նախատեսված երկաթուղային գծի լայնության մասին հարցին՝ Սավելեւն ասել է․

«Մենք սկսում ենք 1435 երկաթուղագծից, բայց մենք կկառուցենք համակցված երկաթուղագիծ, որը թույլ կտա, անհրաժեշտության դեպքում, ընդլայնել փոխադրման ծավալը»։

Ավելի վաղ հաղորդվել է, որ մեկ շաբաթ առաջ Ռուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Իրանում Ռեշտ-Աստարա երկաթուղու ստեղծման համար ապրանքների եւ ծառայությունների նախագծման, շինարարության եւ մատակարարման ֆինանսավորման շուրջ համագործակցության մասին:   

Աղբյուրը՝   news.am