Շինարարության ոլորտում մեկ տարում 3300 նոր աշխատատեղ է ստեղծվել
Հայաստանում շինարարության ոլորտում մեկ տարվա ընթացքում ստեղծվել է 3300 նոր աշխատատեղ:
Այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած նախագծի քննարկմանը, որն առնչվում էր շինարարության ոլորտին:
Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մտքին, որ շինարարությունը խթանում է ՀՆԱ-ին՝ Քերոբյանը համաձայնեց պատգամավորի հետ՝ հավելելով, որ այն տնտեսության բավականին արագ աճող ճյուղերից մեկն է:
«Անցյալ տարի շինարարության ոլորտը երկնիշ աճ է ունեցել՝ մոտ 12 տոկոսից ավելի: Այս տարվա առաջին եռամսյակում էլ 15.6 տոկոս աճ ունի: Մեկ տարվա ընթացքում շինարարության ոլորտում 3300 նոր աշխատատեղ է ստեղծվել՝ 11000 էր, հիմա՝ 14300»,-ասաց Քերոբյանը:
Աղբյուրը՝ armenpress.am