Հուլիսի 1-ից նպաստների վճարման եղանակը կփոփոխվի

Հուլիսի 1-ից նպաստների վճարման եղանակը կփոփոխվի
Հարգելի՛ քաղաքացիներ,
Միասնական սոցիալական ծառայությունը տեղեկացնում է, որ 2023 թվականի հուլիսի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում (ցանկը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=148358) ընտանեկան, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը վճարվելու են անկանխիկ եղանակով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նպաստ ստացող անձը հանդիսանում է առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ տարեց անձ, ապա դիմումի հիման վրա վճարումը կարող է շարունակվել կանխիկ եղանակով` Հայփոստի միջոցով։
2023 թվականի հուլիսի 1-ից հետո, այն ընտանիքները, որոնք դեռ դիմում չեն ներակայացրել վճարման եղանակի փոփոխության համար, տվյալ ընտանիքի Նպաստի վճարման եղանակը, ծրագրային գործիքի կիրառմամբ, դառնալու է անկանխիկ, իսկ բանկն ընտրվելու է պատահականության սկզբունքով՝ հաշվի առնելով տվյալ բնակավայրում անկանխիկ Նպաստ ստացող ընտանիքների համամասնությունները՝ ըստ վճարող բանկերի։
Քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում Նպաստ ստացող ընտանիքների չափահաս անդամներից որևէ մեկը կարող է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը ներառյալ, վճարման եղանակի փոփոխության դիմում ներկայացնել բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն՝ հետագայում համակարգի կողմից ընտրված բանկի մասին տեղեկատվություն ստանալու առաջացող հերթերից խուսափելու համար։