«Freedom House»-ը հրապարակել է Ազգերը անցումային շրջանում վերտառությամբ տարեկան զեկույցը. Հայաստանը բարելավել է իր դիրքը

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Ազգերը անցումային շրջանում «War Deepens a Regional Divide» վերտառությամբ տարեկան զեկույցը: Այս զեկույցում գնահատվում է Կենտրոնական Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ժողովրդավարության մակարդակը:
Հայաստանը բարելավում է գրանցել. երկրի վարկանիշը գնահատվել է 3.11՝ յոթ բալանոց սանդղակով: Նախորդ տարվա զեկույցում Հայաստանի վարկանիշը գնահատվել էր 3.04:
Իդեպ, Հայաստանը 2023 թ. զեկույցում ընդգրկված միակ երկիրն է, որը բարելավում է գրանցել մեկից ավելի ցուցանիշներում:
Զեկույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այս հղմամբ:
Աղբյուրը՝ armenpress.am