Դիտարկվեցին Թալին համայնքում ընթացող շինբարեկարգման աշխատանքները

Դիտարկվեցին Թալին  համայնքում ընթացող շինբարեկարգման աշխատանքները
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, համայնքապետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների, «Կոմունալ տնտեսության, համատիրությունների աշխատանքների համակարգման և տրանսպորտի բաժնի» ղեկավարի և «Քաղաքաշինության ու հողաշինության բաժնի» աշխատակցի հետ դիտարկեց համայնքում ընթացող բարեկարգման աշխատանքները։
Դիտարկման առաջին կետը Թալին քաղաքում 2023թ․-ի սուբվենցիայի շրջանակում կառուցվող գերեզմանատունն էր։ Գերեզմանատան կառուցման աշխատանքներն ընթանում են արագ կերպով, տարածքը կազմում է շուրջ 4,5 հեկտար (հա)։
Համայնքի ղեկավարը զրուցեց կառուցապատող աշխատակիցների հետ և ընթացող աշխատանքների հետ կապված արեց դիտարկումներ։
Աշխատանքային շրջայցի հաջորդ կանգառը Լուսակն բնակավայրն էր, որտեղ ևս մեծ թափով իրականանում են բարեկարգման աշխատանքներ, այդ թվում՝ ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգում և ոռոգման ջրագծի ցանցի հիմնանորոգում։ Նշենք, որ հիմնանորոգվում է դեպի դպրոց տանող 4-րդ փողոցը, ընդհանուր երկարությունը՝ 374 մ։
Համայնքի ղեկավարը և ներկաները ծանոթացան շինբարեկարգման ծրագրի աշխատանքներին, զրուցեցին աշխատանքի պատասխանատուների հետ, տեղում քննարկեցին և պարզաբանեցին աշխատանքային գործողություններին վերաբերող տարատեսակ հարցեր։
Աշխատանքային շրջայցի վերջին կետը Դաշտադեմ բնակավայրն էր, որտեղ նույնպես ընթանում են ոռոգման ջրագծի ցանցի հիմնանորոգման աշխատանքներ։ Դաշտադեմի վարչական ղեկավարը և հիմնանարոգումը կատարող շինարարը ներկաներին ծանոթացրին աշխատանքների ընթացքին։