Արցախում 26 տնտեսվարողի մասով վարույթ է ընթանում

Արցախում 26 տնտեսվարողի մասով վարույթ է ընթանում

ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեն տեղեկացնում է, որ մարտ ամսից սկսված գների վերահսկման աշխատանքների արդյունքներով ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից հարուցվել է 92 վարչական վարույթ:

Ներկա պահին վարույթ է ընթանում 26 տնտեսվարողի մասով: Կիրառվել է ընդհանուր 6.000.000 դրամի տուգանք, կասեցվել է մեկ տնտեսվարողի տնտեսական գործունեություն: 2-րդ անգամ խախտում է հայտնաբերվել 2 տնտեսվարողի մոտ, որոնց տնտեսական գործունեության կասեցման որոշումները ուղարկվել են ծանուցման։

Բացի նախընթաց ժամանակաշրջանում շրջաններում կատարված ստուգումներից՝ վերջին օրերին, պետական նախարարի հանձնարարությամբ, իրականացվել են ստուգումներ նաև Մարտակերտ քաղաքում և շրջանի մի շարք համայնքներում, կազմվել է ընդհանուր 11 խախտման արձանագրություն և հարուցվել վարչական վարույթներ։