Վլադիմիր Պուտինը մեղադրել է Արևմուտքին աշխարհում էներգետիկ և պարենային ճգնաժամեր հրահրելու մեջ

Վլադիմիր Պուտինը մեղադրել է Արևմուտքին աշխարհում էներգետիկ և պարենային ճգնաժամեր հրահրելու մեջ

Աշխարհում էներգետիկ և պարենային ճգնաժամերը հրահրվում են Արևմուտքի պետությունների կողմից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչների XI միջազգային հանդիպման մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում։

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ առանձին երկրներ ձգտում են պահպանել իրենց գերակայությունն աշխարհում՝ ամբողջովին անտեսելով այլոց շահերն ու ինքնիշխանությունը։

«Այս ամենն ուղեկցվում է ռազմական ներուժի կուտակմամբ, այլ երկրների ներքին գործերին անխոհեմ միջամտությամբ, ինչպես նաև մի շարք արևմտյան պետությունների կողմից հրահրված էներգետիկ և պարենային ճգնաժամերից միակողմանի առավելություններ կորզելու փորձերով»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

Աղբյուրը՝   b24.am