Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցում է Եվրասիական տնտեսական համաժողովին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցում է Եվրասիական տնտեսական համաժողովին

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցում է Եվրասիական տնտեսական համաժողովին:

Միջոցառման շրջանակներում փոխվարչապետը ներկա է գտնվել «Կանաչ Եվրասիա» միջազգային մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությանը, որի շրջանակներում հանդես է եկել շնորհավորական խոսքով և հաղթողներին հանձնել մրցանակներ:

Պարգևատրվողներին մրցանակներ են հանձնել նաև Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Իգոր Պետրեշենկոն: