Հայաստանի 5 մարզերում ընտանեկան նպաստի շահառուներին տրամադրել է ավելի քան 300 փոքր բիզնեսի դրամաշնորհներ

Հայաստանի 5 մարզերում  ընտանեկան նպաստի շահառուներին տրամադրել է ավելի քան 300 փոքր բիզնեսի դրամաշնորհներ
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Միասնական սոցիալական ծառայության հետ համատեղ «Հաղթահարելով աղքատությունը» ծրագրի շրջանակներում` Հայաստանի 5 մարզերում ընտանեկան նպաստի շահառուներին տրամադրել է ավելի քան 300 փոքր բիզնեսի դրամաշնորհներ, որոնց միջոցով վերջիններս հիմնադրել են փոքր ընտանեկան ձեռնարկություններ:
Ծրագիրն իրականացվում է Ճապոնիայի կառավարության և Համաշխարհային բանկի ֆինասավորմամբ:
Ծրագրի շրջանակներում մայիսի 27-ին ժամը 12-00-ից 18:00-ն Արտաշատի համայնքապետարանի մերձակա հրապարակում կմեկնարկի ցուցահանդես-վաճառք, որին իրենց տաղավարներով ներկայացված են լինելու մեր համայնքի շուրջ 50 փոքր բիզնեսներ։
Ոլորտները՝ սննդի արտադրություն, տեքստիլ, ջերմոցային տնտեսություն, մաքրման ծառայություն, կահույքի արտադրություն ու դարբնեգործություն, գեղեցկության ու տաքսի ծառայություններ և այլն։
Սա լավ հնարավորություն է տեղական արտադրության որակյալ ապրանքներին ծանոթանալու, մատչելի գնումներ անելու և լավագույն փորձով կիսվելու։
Սիրով սպասում ենք բոլորիդ։