Պարույր Սևակ բնակավայրում կառուցվում են ջրահեռացման և ջրամատակարարման համակարգեր
2023 թվականի սուբվենցիոն ծրագրով արդեն տաս օր է, ինչ Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրում ընթանում են 1846 գծմ երկարությամբ ջրահեռացման և 1050 գծմ ջրամատակարարման համակարգերի կառուցման աշխատանքները:
Ծրագրի արդյունքում կբարելավվեն բնակավայրում առկա ջրամատակարարման և ջրահեռացման խնդիրները, բնակիչների կենսագործունեության համար կստեղծվեն բավարար պայմաններ:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է69 358 480 ՀՀ դրամ։