Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը չորս ամսում աճել է 12.2 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը չորս ամսում աճել է 12.2 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-ապրիլ ամիսներին 12.2 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:  

Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 2.4 տոկոսով:

Շինարարության ծավալը 2023-ի 4 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 16.8 տոկոսով:

Առևտրի շրջանառությունում հունվար-ապրիլին 2022-ի հունվար-ապրիլի նկատմամբ  ավելացումը կազմել է 23.2 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 22.2 տոկոսով:

2023 թվականի առաջին 4 ամիսներին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.2 տոկոսով: Իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը հունվար-ապրիլին 2022-ի հունվար-ապրիլի համեմատ նվազել է 1.1 տոկոսով: էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում ևս արձանագրվել է նվազում, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազումը կազմել է 3.3 տոկոս:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա հունվար-ապրիլի նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 99.4 տոկոս:  Ընդ որում՝ նախորդ տարվա առաջին 4 ամիսների նկատմամբ արտահանումն աճել է 2.1 անգամ, իսկ ներմուծումը՝ 93.9 տոկոսով:

Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 391.38 դրամ:

Աղբյուրը՝   armenpress.am