Հայաստանն ունի զբոսաշրջային այցելությունների 35 տոկոս աճ, հատկապես մեծ է հոսքը Ռուսաստանից
Ընթացիկ տարվա առաջին 4 ամիսներին Հայաստան է այցելել 630 հազար զբոսաշրջիկ: ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը նշեց, որ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 35 տոկոս աճ:
«Զբոսաշրջիկների մեծ մասը գալիս է Ռուսաստանից՝ մոտ 52 տոկոս, որին հաջորդում է Վրաստանը, Իրանը: Զբոսաշրջային այցերի բավական ակտիվություն ենք նկատում Էմիրություններից: Զբոսաշրջային այցերի ակտիվության առումով առանձնանում է ապրիլ ամիսը: Միայն ապրիլին ունեցել ենք 180 հազար զբոսաշրջիկ»,-ասաց Սիսիան Պօղոսեանը:
Զբոսաշրջության կոմիտեի նախագահը նշեց, որ բավական աշխատանք է տարվում միջազգային շուկայում Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու ուղղությամբ: Թիրախավորվում են եվրոպական երկրները, Էմիրությունները: Դեպի Հայաստան տուրիստների ակտիվությունն ապահովվում է նաև այլ քաղաքներից դեպի Երևան ուղիղ չվերթների իրականացումը:
Աղբյուրը՝ armenpress.am