Եվրոպայում գազի գինը 2021 թվականի մայիսից ի վեր առաջին անգամ իջել ​​է 300 դոլարից

Եվրոպայում գազի գինը 2021 թվականի մայիսից ի վեր առաջին անգամ իջել ​​է 300 դոլարից

Եվրոպայում գազի գինը 1000 խմ-ի դիմաց 300 դոլարից էլ ցածր է: Ըստ Լոնդոնի ICE բորսայի՝ աա գնանկման առաջին դեպքն՝ է 2021 թվականի մայիսի 20-ից ի վեր։

Հունիսյան ֆյուչերսների արժեքը Նիդեռլանդների TTF հանգույցում նվազել է մինչև 297,06 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց:

Օրվա սկզբից գինը նվազել է 3.3%-ով։ Եվրոպայում գազի գինը նվազում է գազապահեստարանների բարձր լիցքավորման, հեղուկ բնական գազի ռեկորդային ներհոսքի և տաք եղանակի ֆոնին։

Մայիսին Եվրոպայում ստորգետնյա պահեստարաններ գազի ներարկման մակարդակը 32%-ով ցածր է նախորդ տարվա համեմատ և վերջին տարիների ամենացածրերից մեկն է: Միևնույն ժամանակ, պահեստների զբաղվածությունը կազմում է մոտ 66.5%։

Աղբյուրը՝   b24.am