Կշարունակվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքների սոցիալական աջակցության տրամադրումը

Կշարունակվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքների սոցիալական աջակցության տրամադրումը

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու նպատակով:

Արդյունքում՝ կշարունակվի ապրիլի 26-ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող 56 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը, ինչի համար կհատկացվի լրացուցիչ 33,600.0 հազար դրամ:

Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300.000 դրամ: